ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վահան Հովհաննիսյանը դեռևս դեսպան չէ

Վահան Հովհաննիսյանը դեռևս դեսպան չէ
21.11.2013 | 16:20

Տևական ժամանակ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե ՀՅԴ-ական ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այդպես էլ շարունակում են օդում կախված մնալ: Այդ լուրերն առայժմ ՀՅԴ-ին և անձամբ Վահան Հովհաննիսյանին շոշափելի ոչինչ չեն տվել, բացի այն բանից, որ հերթական անգամ այս կուսակցությանը սկսեցին մեղադրել կեղծ ընդդիմություն լինելու, իշխանությունների հետ առևտուր անելու և սեփական շահաբաժինը պոկելու մեջ:

Մեր հարցին, թե ի վերջո, ե՞րբ է Վահան Հովհաննիսյանը նշանակվելու դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հարցով պատասխանեց. «Իսկ որևէ պաշտոնական հաղորդագրություն եղե՞լ է, որ Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է դեսպան»: Այն դիտարկմանը, որ տևական ժամանակ այդ խոսակցությունները շրջանառվում են, ի վերջո, դեսպանի նշանակման ժամկետներն էլ անսահմանափակ չեն, պարոն Բալայանն արձագանքեց. «Դեսպանի նշանակումը գործընթաց է, որը ներառում է որոշակի արարողակարգ և ընթացակարգ: Դրանց ավարտվելու դեպքում էլ հրապարակվում է ՀՀ նախագահի հրամանագիրը»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ